Рубрика: Առանց կարգի

11. 27 Սեմինար

Առաջին անգամ էի մասնակցում երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարին, շատ դրական և արդյունավետ հանդիպում էր։ Խոսեցինք ոսկու տեսակների, թանկարժեք լինելու, թե ինչպես են մշակում, կամ որտեղից է ոսկին առաջանում և նման հետաքրքիր հարցերի մասին։

Իմացանք շատ կարևոր և նուրբ գաղտնիքներ, որոնք դուք էլ կարող եք իմանալ այցելելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ոսկերչության դասերին կամ դիմել ոսկերչություն դասավանդող Դավիթ Պետրոսյանին 😉

Ամփոփումը հոլովակում`

Рубрика: Առանց կարգի

#ՍերԳյումրի

Խենթանալու քաղաք է էս Գյումրին, ամեն պատ, ամեն անկյուն այնպիսի շունչ ունի, որ վայելելով չես կշտանում, որ չես ուզում քնել էլի ու էլի վայելելուի համար կամ ուզում ես շուտ քնել, շուտ արթնանալ էլի վայելելու համար ))

Մայթերը գեղեցիկ սարքած, շենքերը վերանորոգված, նոր ու գեղեցիկ սրճարաններ, ամեն առավոտ մաքրում են քաղաքը, այն էր զարմանալի, որ կրպակների դիմաց ամեն առավոտ կրպակի աշխատողները մինչև փողոց մաքրում էին, չէին սահմանափակվում դռան փոքր հատվածով։

Գյումրեցիները էլ ավելի են սկսել սիրել քաղաքը, երբ զրուցում էինք իրենց հետ, շատ ուրախ էին պատմում, կիսվում, հպարտանում։

Նաև շատ զարմանալի էր, որ երեկոյան ժամը 21_22 -ի հատվածում քաղաքը քուն է մտնում, ( մարդկանց 10%)։ Ոչ մի աղմուկ, ոչ մի ավելորդ հոգնեցնող ու աչքին տհաճ երևույթներ չենք նկատել։

Փոքրիկ հոլովակ`