
Երկարացված օրվա հավես ժամ!
Փորձաշրջանի առաջին օր։
Սովորողները շատ ուրախ էին ձիերին տեսնելուց, անգամ փորձում էին անունները հիշել։ Մարինեն, ով առաջին անգամ ինձ հետ ձիավարեց` ետևում թողնելով վախը` միակն էր դասարանում, ով դեռ չէր ձիավարել, եւ այնքան տպավորված էր, որ ձիուց իջնելուն պես տպավորությունների մասին էր բարձրաձայնում։
Տղաների մի մասը ինձաից ճշտում էին, թե արդյոք նկարել եմ իրենց, (ընկեր Աստղիկ, նկարեցի՞ք), որ ուղարկեմ մայրիկներին )։
Իսկ աղջիկները հերթով երգեր էին առաջարկում Ագարակի, ձիերի եւ աշնան մասին։