Рубрика: Առանց կարգի

Հացավան․ ընտանեկան կրթություն

Այսօր՝ մարտի 28-ին, Առնոլդը և ես մի քանի ժամով ինքնամեկուսացել էին Կոտայքի մարզի Հացավան գյուղ։ Ընտանեկան կրթությունը ես սկսում եմ Հացավանից։
Շարունակելի ․․․

Հացավանյան ժամեր․․․

Рубрика: Նախագծեր

Խաղողի և գինու դպրոց

Մարտի 24-ին Խաղողի և գինու դպրոցում իրական տոն էր: Տոն սովորելու, խաղողի արմատակալներին էներգիան տալու, գինի վայելելու….

Բանգլադեշյան բակերից խաղողի կտրոնների ( արմատակալների) հավաքեցինք և մշակակեցինք, այնուհետև կարմիր ավազը խառնելով սև հողի հետ, կտրոնները՝  դնում ենք արմատակալման։ 

Իհարկե Խաղողի և գինու դպրոցի ղեկավար` Արտակ Ռշտունին չէր թողնում առանց խաղողի մասին գիտելիքի արմատակալները հողում տնկեինք:

Մանրամասն ` հոլովակում:

Рубрика: Առանց կարգի

Ծաղիկների և ծառերի խնամք

Այսօր` մարտի 23-ին, այգեպան` Հրանտ Գիժալարյանի ցուցումներով խնամում էինք ծառերը: Կատարեցինք էտում, էտած ճյուղերը որպես հումուս լցնում էինք այն վայրերում, որտեղ թեքահարթակներ պետք է կառուցեն:

Նկարը ` Հրանտ Գիժալարյանի

Դպրոցի ներսում ունենք ծաղիներ, որոնք խնամքի կարիք ունենին: Չորացաց ու ծաղիկների աճին խանգարող թերթերը հանեցինք և իհարկե ջրեցինք ծաղիկները:

Մանրամասն` Հոլովակում:

Рубрика: Նախագծեր

Մարտի 23-27-ը. դեմ եմ Կորոնային աշխատանքներ

Երկուշաբթի

10։00-10։30 Շրջայց դպրոցի տարածքով

10։30-12։00 Անհրաժեշտ պայմաններ ստեղծելով և հարկ եղած կարգով պահել, մշակել ծաղիկները
12։00-13։00 Ծառերի խնամք այգեպանի հետ

Երեքշաբթի

10։00-10։ 30 Հավաք Խաղողի և գինու դպրոցում 

10։30-12:00 Բանգլադեշյան բակերից խաղողի կտրոնների ( արմատակալների) հավաքում և մշակում

12։00-13։00 Գինու շշերի մաքրման և լվացման աշխատանքներ

Չորեքշաբթի

10։00-10։30   Աշխատանք  դպրոցի ներսում

10։30-12։00 Խնամք Ագարակում 

12։00-13։00  Կենդանիների կերակրում և խնամք 

Հինգշաբթի

10։00-10։30 Պատրաստվում ենք գարնանային խաղողատունկի։ 

10։30-13:00 ՀԱԹ-ի բակերից հավաքած  խաղողի կտրոններ տնկում ենք: Կարմիր ավազը խառնելով սև հողի հետ, կտրոնները՝  դնում ենք արմատակալման։ Այս կտրոնները նախատեսված են ուսումնական այգու համար։

ՈՒրբաթ

10:00- 11:00 Անհրաժեշտ պայմաններ ստեղծելով և հարկ եղած կարգով պահել, մշակել ծաղիկները 

11։30։12։00 Էկոթափոնների մշակում

12։00-13։00 աշխատանք բակային տարածքում այգեպանի ցուցումներով 

Աշխատելու եմ բացառապես ֆիզիկական պլանում Արևմտյան դպրոցում և Խաղողի և գինու դպրոցում:
Աշխատանքս հիմնականում լինելու է պարտիզապուրակային:
Արևմտյան դպրոց պարտեզ
Ագարակի ղեկավար Էդմոն Փաշինյանի խնդրանք- ցուցումներով խնամելու եմ Ագարակի տարածքը, ձիարանը:
Այգեպան` Հրանտ Գիժալարյանի հետ միասին իրականացնելու եմ բակային տարածքի
խնամք:

Խաղողի և գինու դպրոցում `
Թափառելով ՀԱԹ-ի տարածքներով փնտրելու ենք խաղողի կտրոնների
(արմատակալներ), դրանք դնելու ենք արմատակալման ուսումնական այգու համար:

Рубрика: Նախագծեր

Հեռավար ուսուցում. մրտի 19

Կարդալ Պ. Սևակի »Մոր ձեռքերը» և paint ծրագրով նկարել:

Սևակ, Մոր ձեռքերը

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող — լվացք անող,
Անվերջ դատող — անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…


Рубрика: Նախագծեր

Հեռավար ուսուցում. մարտի 18

Ծաղկացան

Գարնանը ու հենց այսօր առաջարկում եմ ծաղկացան իրականացնել: Իմ հոլովակում ցույց եմ տալիս սերմերի ցանման կանոնները. սերմերը լցնում ենք հողի վրա, մի փոքր ծածկում հողով և ավելացնում շատ քիչ քանակությամբ ջուր: Ավելի մանրամասն հոլովակում:

Դե ինչ… սկսեցինք

Рубрика: Ռադիո

Իմ համակարգիչը իմ ընկերն է ռադիո. Մարտի 17

undefined Այս նյութս ձեզ համար` որպես օրինակ:
Նյութում խոսում եմ համակարչային տարբեր ծրագրեր սովորելու մասին. սովորել եմ համակարգչիս օգնությամբ` ետ չմնալու աշխարհում կատարվող-ստեղծվող նորարարություններից: Նաև պատմում եմ, որ ունեմ էլեկտրոնային հասցե` իմեյլ, որի միջոցով կարողանում եմ տարբեր հավելվածներով կապ հաստատել սովորողենրի, գործընկերների և ընկերների հետ:

Ավելի մանրամասն ռադիոյում `

Рубрика: Աշխատակարգ

Առցանց աշխատանք. մարտի 16

Կալա ծաղկի պատրաստում

Անհրաժեշտ պարագաներ`

Կլոր բամբակ, ականջի փայտիկ, մկրատ, էմուլսիա, դեղին գուաշ, ծառի ճյուղ կամ հյութ խմելու ձողիկ:

Պատրաստման եղանակը`

Ականջի փայտիկի վրայի բամբակի մի մասը ներկում ենք դեղին գուաշով և սպասում 2-3 ր, որ այն չորանա: Այնուհետև կլոր բամբակի մի մասից մի փոքր բացում ենք և ծառի ճյուղը կամ հյութ խմելու ձողիկը էմուլսիայով այնտեղ փակցնում: Ականջի փայտիկի չորանալուց հետո էմուլսիայով փակցնում ենք կլոր բամբակի վրա այն ուղղությամբ, որտեղ փակցրել էինք ծառի ճյուղը/ հյութ խմելու ձողիկը այնուհետև կլոր բամբակները երկու կողմից իրար ենք միացնում, որպեսզի ստանանք կալա ծաղիկ:

Մանրամասն հոլովակում`