Զատկի ծեսին ընդառաջ
Մասնակիցներ՝ 1-ից 3-րդ դասարանի սովորողներ և ոչ միայն
Ժամկետը՝ մարտի 3-ից — ապրիլի 12-ը
Նախագծի նպատակը և խնդիրները ՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Մանր մոտորիկայի զարգացում
- Ուշադրության կենտրոնացում
Պատրաստում ենք ճուտիկ Ուչիկ Բւոչիկի հետ միասին
Անհրաժեշտ պարագաներ՝
Գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, նշիչ (մարկեր), գունավոր բմբուլներ,(բմբուլները կարող եք փոխարինել գունավոր թղթերով)։
Անհրաժեշտ պարագաներ՝
Գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ, նշիչ (մարկեր)։
Արվեստը պատուհանին․ Զատկե հավկիթներ
Անհրաժեշտպարագաներ՝
Բամբակ, գունավոր թղթեր և ջուր, որը փոխարինելու է սոսնձին։
Պատրաստման եղանակը՝
Գունավոր թղթերով կտրում ենք տարբեր չափերի հավկիթներ, կարող եք նախօրոք զարդարել, նկերկել թղթե հավկիթները։ Այնուհետև բամբակը իջեցնելով ջրի մեջ, մի փոքր թրջել։ Թրջած բամբակը քսել պատուհանի այն հատվածում, որտեղ փակցնելու եք թղթե հավկիթը և այդպես շարունակ։
Գեղեցկացնելով պատուհանը փորձում ենք արվեստը պատուհանին տեսնել։
Դիտելուց հետո պետք է սովորողները պատրաստեն այն աշխատանքը, որը հավանել են, և տեսաֆիլմը տեղադրելով բլոգում հղումը ուղարկեն իմ էլեկտրոնային հասցեին ՝ astghik.i@mskh.am