Մասնակիցներ` 3-րդ դասարանի սովորողներ, ընտանիք և ցանկացողներ
Ժամկետը՝ մարտի 13-ից — ապրիլի 17-ը
Նպատակը՝ Ուսումնական ռադիոների պատրաստում, լրատվական-հողորդակցական հմտությունների զարգացում, հարցազրույց վարելու կարողության ձևավորում-զարգացում, նյութի ճիշտ և գրագետ մատուցում, դպրոցի առօրյայի լուսաբանում, մեդիագործիքների կիրառման զարգացում:
Ընթացքը ՝ Սովորողները պատմում են իրենց մայրիկներից, ի՞նչ է սիրում, ի՞նչն է երջանկացնում նրանց, ի՞նչ են զգում ու պատկերացնում մայրիկ ասելով և նյութական ցանկությունները մի կողմ դնելով ի՞նչ են ցանկանում մայրիկներին։
Պատրաստում ենք ռադիոթողարկում և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին՝ astghik.i@mskh.am: