Ընթերցում ենք ` «Արջ եղբայրների և այլոց արկածները լեռնային Ղարաբաղում» գիրքը
Ունեցել ենք ազատ նկարչություն, շախմատ, ընկերական զրույցներ և այլն:
Երկարացվա օրվա կազմակերպչի բլոգ
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Արևմտյան դպրոց, հասցե՝ Բաբաջանյան 38/1,հեռ.՝ (10) 74 21 72, Էլ․հասցե՝ dproc-partez@mskh.am
Ընթերցում ենք ` «Արջ եղբայրների և այլոց արկածները լեռնային Ղարաբաղում» գիրքը
Ունեցել ենք ազատ նկարչություն, շախմատ, ընկերական զրույցներ և այլն:
Օգոստոսի 5-ին ՛՛Խաղողի և գինու դպրոց՛՛-ին հյուր էր եկել ՛՛Վայրի խոտաբույսեր՛՛ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Տիգրան Խաչատրյանը։ Մի խումբ սեբաստացիներով Տիգրանի հետ շրջայց կատարեցինք կրթահամալիրում, եղանք Ավագ դպրոցի փառատոնային պուրակում, ագարակում, սարալանջում, Հյուսիսային դպրոցում, քոլեջում։ Սարալանջում Տիգարնի հետ միասին քննարկեցինք ազատ հողատարածքներում ինչ խոտաբույսեր կարելի է ցանել։ Քոլեջում Տիգրանը անցկացրեց բաց դաս խոտաբույսերի մասին, պատրաստես թեյ, որի անունը դարձավ ՛՛Սեբաստացի՛՛ թեյ։ Օգտակար և ուսումնակնա հանդիպում էր։
Նկարները Նունե Խաչիկօղլյանի ֆեյսբուքյան էջից։
Մի փոքրիկ հատված հանդիպումից։
Հերթապահության օրերն են՝ հուլիսի 31 և օգոստոսի 1։
Աշխ․ ժամեր 09: 17:00
Կատարվող աշխատանքը՝
Ջերմաչափել դպրոց մտնող յուրաքանչյուր անձի։
Հսկել տարածքը։
Խնամել և ջրել ծաղիկները։
Օգնել դաստիարակներին։
Որպես թարգմանական նախագիծ առաջարկում թարգմանում եմ՝ Կառլո Ռավելիի «Յոթ էտյուդ ֆիզիկայից» գրքի թարգմանությունը: Թարգմանությունը ռուսերենից է:
Թարգմանելու եմ «В заключение. Мы сами» վերջնամասը։
Անդրեան իր զուլալ մանկական ձայնով էպոսից մի հատված է ներկայացնում։
Բարի օր
Ես Աստղիկն եմ, 21 տարեկան։ Սիրում եմ նկարել, պարել, կարդալ ու գրել: Գտնում եմ ինչ-որ առարկա կամ երևույթ և գրում դրա մասին․ իմ ընթերցողը դեռևս ես եմ: Այս ամենը մի կողմ, իհարկե, իմ տարերքն է երեխաներիհետ աշխատելը։
՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրում աշխատանքի եմ անցել 2016 թ-ից` որպես դաստիարակի օգնական, ապա ֆիզարձակուրդից վերադառանալուց հետո արդեն հինգ ամիս է աշխատում եմ որպես Երկարացված օրվակազմակերպիչ։ Անշուշտ շատ եմ կարոտում փոքրերին և իրենց հետ աշխատանքը, իրենց էներգիան ուղղակիորենդրական էր անդրադառնում ինձ վրա։
Բայց …
Բայց, արդեն դպրոցահասակների հետ աշխատելը մի այլ աշխարհ է՝ լի նորանոր բացահայտումներով։
Առաջին մեկ շաբաթը շատ լարված էի, անհանգիստ, թե արդյո՞ք նվիրված-վաստակած աշխատանքս ճիշտ եմկատարում: Եվ վերջապես ծնողների հետ հանդիպելիս համոզվեցի, որ ճիշտ ուղի եմ բռնել։
Ընկերականը, երեխային որպես անհատ ընկալելու կարողությունը կա յուրաքանչյուր Սեբաստացի ուսուցչի մեջ։Հինգ ամիս է, ինչ ես կատարելագործվում եմ իմ աշխատանքում սովորողների տարբեր հարցերից, բողոքներից, անհամաձայնություններից և դպրոցը սիրելու իրենց ձևից։
Դպրոցը պետք է սիրել, իսկ մերոնք սիրում են․ մի բան էլ ավել՝ չեն ուզում տուն գնալ։
Մի անգամ տիար Գևորգը.
— Մեր կրթահամալիրը ոչ թե երկրորդ տուն է, այլ հե՛նց դպրոց։ Եվ եթե մտածենք, ապա, կհասկանանք, որ հենցայդպես է։ ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրը դպրոց է իր ուղիղ իմաստով։
Ինչպես գիտեք կամ եթե չգիտեք՝ մենք աշխատում ենք նախագծերով։ Այս ամիսների ընթացքում մի քանի նախագիծեմ կատարել։ Ինձ համար երկարացված օրվա ժամն իր էությամբ պիտի լինի արթնացնող-ոգեշնչող և մերնախագծերը այդպիսին են։
Երկարացված օրվա կազմակերպիչներս պատրաստում ենք նաև ռադիոնյութեր։ Նախքան ձայնագրելը խմբովուսումնասիրում ենք թեման, հետո բաժանելով մասերի՝ ձայնագրում։ Նպատակը՝ սովորեցնել մի շարք ծրագրեր, վարժ և հստակ խոսքի կարողություն, հարգանքով լռելու հմտությանը:
Ղեկավար Արմինե Թոփչյանի հետ ունենում ենք սեմինար-քննարկումներ՝ իր կողմից պատրաստած թեմաներով։Ամեն շաբաթ մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք ավելի հմուտ կդարձնեն մեզ մեր աշխատանքում և ոչմիայն։ Այս շրջանում ունեցել ենք 2 հեռավար սեմինար` Նվարդ Սարգսյանը ներկայացնում էր Zoom և Teams ծրագրերը, որպեսզի կարողանանք կապ հաստատել երեխաների հետ և ունենալ տեսադասեր։ Երկրորդ սեմինարըբլոգավարությանն էր վերաբերում։
Հեռավար կրթություն
Մի փոքր իմ փորձից
Ես սովորել եմ ավագ դպրոցում, այնուհետև քոլեջում։ Քոլեջում սովորեցի մեկ տարի առկա, իսկ մյուս երկուտարիները հեռավար, քանի որ ֆիզարձակուդում էի։ Որպես սովորողի աչքով կարող եմ ասել, որ հեռավարկրթությունը առաջին հերթին փրկություն է խնդրի առջևում կանգնած մարդու համար և հիանալի է, որկրթահամալիրն ուներ այդ ուսուցման ձևը։ Ես ամեն օր նույն ժամերին (ինչ դասի էինք լինում ֆիզիկականպլանում) ստանում էի առաջադրանքներ, կատարում դրանք և սահմանված ժամին ուղարկում դասախոսներին։Շաբաթվա վերջում և՛ ես, և՛ դասվարը ամփոփում էինք իմ աշխատանքը մեր բլոգներում․դե գնահատումն էլէլեկտրոնային մատյանով էր կատարվում։
Հիմա, որպես ուսուցիչ հեռավար ուսուցման մասին
Արտակարգ դրություն հայտարարելուց հետո կրթահամալիրը խուճապից ճիշտ դուրս գալով հայտարարեցառցանց ուսուցում։ Նպատակը պարզ էր՝ ավելի հմտանալ առցանց ուսուցման մեջ, սովորողներն ու ուսուցիչներըետ չեն մնան դասերից և իրենց բնականոն հիմքով կաշխատեն։
Երկարացված օրվա կազմակերպիչներս էլ էլ ավելի էինք հետաքրքիր դարձնում տանը մնալը.
— Չէ՞ որ, եթե չլիներ աշխատանք, ապա մենք շատ կորուստներ կունենայինք, ինչպես իր գրում ասում էր տնօրենԱշոտ Բլեյանը։
Այս շրջանում մեր հիմնական նպատակն է սովորողին ընտանեկան կրթություն սովորեցնելը ։ Կրթությունը տանը, դպրոցում, բակում պետք է լինի հետաքրքիր, գրավիչ ու ցանկությամբ և մեր խնդիրն է ստեղծել այդ պայմանները։
Ամեն կազմակերպիչ իր բլոգում տեղադրում է շաբաթվա նախագծերը, որոնց մեջ կան հետաքրքիր տեսաֆիլմեր: Ընտանեկան կրթությունը իր մեջ ներառում է փնտրտուք, եթե սովորողը օրվա ընթացքում գտել է մի պահտեսանկարելու համար, ես հավատացնում եմ, որ հաջորդ օրը երկուսից ավելին է գտնելու, իհարեք ընտանիքիանդամների օգնությամբ։ Այս կրթությունը միայն սովորողի համար չէ, ընտանիքի անդամները պետք էներգրավված լինեն կրթությանը, հետևաբար մենք մեր տեսաֆիլմերի օրինակով իրենց ներկայացնում ենքկրթության հիմնական նպատակը։
Կրթահամալիրի նախագծերը կրթահամալիրից դուրս
Նշեմ, որ մեր տված կրթությունը բոլորի համար է, ամեն ինչ բաց է և թափանցիկ։ Ով ցանկություն ունի կարող էմասնակցել, ուրախացնել մեզ էլ, ինչու ոչ իրենց ընտանիքի անդամներին։ Եթե անգամ դպրոցները աշխատեինֆիզիկական պլանում, ապա ընտանեկան կրթությունը պետք է լիներ…
Սիրով` Աստղիկ Իսրայելյան։
Դպրոցի ղեկավարը՝ մանկավարժական աշխատողի գործունեության գնահատում, այդ թվում՝
Ազգային խաղեր 1 2